«Ընդհանուր առմամբ չկա ոչինչ և ոչ ոք, որ թույլ չտա Ադրբեջանին ձեռնարկել ռազմական նոր գործողության փորձ: Զսպող ոչինչ չկա: Ավելին, Ադրբեջանի հարձակումն արդեն ավելի շատ երբ-ի հարց է, քան եթե-ի, քանի որ Ադրբեջանը վերջին հարձակումը հաղթանակ է գնահատում: 21 տարում առաջին անգամ Ադրբեջանը կարողացել է գոնե ժամանակավորապես գրավել և պահել տարածք»
Կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված է ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը:
«Ջավախք» հայրենակցական միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն հավաքվել են տեղի հայերի կառուցած սրբավայրի մոտ` կրակ վառելու և հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
Լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելուն զուգահեռ Ադրբեջանը նաեւ մեկ այլ նպատակ է հետապնդում. փորձ է կատարվում չեղարկել 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերը՝Հելսինկիի համալսարանում իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մայիսի 3-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Ների՛ր, մայրիկ, ների՛ր, որ այս նամակս գրավոր չի լինի, էլ ժամանակ չունեմ գրելու: Գուցե մտքիս մե՞ջ ասեմ. լսել եմ, որ մայրական սիրտը նույնիսկ մեծ հեռավորության վրա կարող է զավակի մտքերը կարդալ, զգում է հարազատի տագնապը։
Ապրիլյան քառօրյա «բլիցկրիգից» հետո սպասումներ կային, որ անմիջական-օպերատիվ զարգացումներ կլինեն դիվանագիտական դաշտում, սակայն պարզվեց` դրանք խիստ լավատեսական դրսևորումներ էին:
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...